Կինը փորձել է դանակահարել տղամարդուն, որի հետ ժամանդրվել էր, 2020թ. ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով իրանցի գեներալ Սուլեյմանիի մահվան համար վրեժ լուծելու նպատակով, գրում է The Guardian-ը:

21-ամյա Նիկա Նիկուբինին մեղադրանք է առաջադրվել զենքի կիրառմամբ կանխամտածված սպանություն կատարելու փորձի համար, հաղորդում է KLAS-TV-ն:

Նիկուբինն ու տղամարդը ծանոթացել էին Համացանցում՝ ծանոթությունների կայքում, նշված է Հենդերսոնի ոստիկանության հաշվետվության մեջ: Զույգը պայմանավորվել էր հանդիպել Նեւադա նահանգի Sunset Station հյուրանոցում մարտի 5-ին:

Հյուրանոցի համարում Նիկուբինը կապել էր տղամարդու աչքերը, անջատել լույսը, իսկ մի քանի րոպե անց տղամարդը ցավ էր զգացել պարանոցի շրջանում:

Նիկուբինը, ենթադրաբար, տղամարդու պարանոցի ուղղությամբ դանակով հարվածել էր 2020թ. Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար ամերիկյան զորքերից վրեժ լուծելու նպատակով, ասվում է հաշվետվության մեջ:

Հարվածից հետո տղամարդը հրել էր կնոջն ու փախել սենյակից 911 զանգահարելու համար: Նիկուբինը նույնպես դուրս էր վազել համարից՝ հյուրանոցի աշխատակցին ասելով, որ տղամարդու է դանակահարել: Հարցաքննության ժամանակ Նիկուբինն ասել էր քննիչին, որ ցանկացել է վրեժ լուծել:

Տղամարդու ընթացիկ վիճակի մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է Las Vegas Review Journal-ը: Նիկուբինը պետք է դատարան ներկայանա մարտի 24-ին նախնական լսումներին մասնակցելու համար: