Մարտի 12-ին Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել:

Ափսնիպրեսի հաղորդմամբ՝ 17 ընտրական շրջաններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա: Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Դմիտրի Մարշանն ընտրությունների նախնական տվյալները ներկայացնելիս:

Եթե ընտրական շրջանում առաջադրվել է երկու եւ ավելի թեկնածու եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, երկու շաբաթ անց անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի ընթացքում պայքարում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընդ որում՝ մարտի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում 17 թեկնածուներ ստացել են պատգամավորի մանդատ Աբխազիայի խորհրադրանում:

Նշվում է, որ նախօրեին քվեարկության մասնակցությունը գերազանցել է 25 տոկոսի նվազագույն շեմը: