Բերմուդյան կղզիների ավիացիոն իշխանությունները չեղարկում են Ռուսաստանի ավիաընկերությունների պարկում բոլոր ինքնաթիռների վկայականները, որոնք գրանցված են Բերմուդներում՝ սկսած մարտի 12-ից՝ ժամը 23.59-ից: Դա նշանակում է, որ այդպիսի ռուսական ինքնաթիռները, որոնք այդ օրվանից հետո կգտնվեն արտերկրյա օդանավակայաններում, կարող են արգելել թռիչքը դեպի Ռուսաստան, գրում է ԱՏՕՌ-ը:
Մարտի 12-ին Բերմուդյան կղզիների քաղաքացիական ավիացիայի վարչությունը (BCAA) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավիացիոն հատվածի նկատմամբ միջազգային պատժամիջոցները զգալի ազդեցություն են ցուցաբերել ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքների անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու ունակության վրա», որոնք ունեն բերմուդյան գրանցում:
Այդ կերպ, BCAA-ն չի կարող վստահորեն պնդել, որ բերմուդյան գրանցմամբ ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռները պիտանի են թռիչքների համար:
Այդ կապակցությամբ Բերմուդյան կղզիները ժամանակավորապես դադարեցնում են իրենց մոտ գրանցված ռուսական ավիաընկերությունների պարկերում թռիչքների համար պիտանի բոլոր վկայականների գործողությունը:
Թռիչքային պիտանելիության վկայականի չեղարկումն ուժի մեջ է մտնում ցանկացած ինքնաթիռի համար, որը գտնվում է օդում 2022թ. մարտի 12-ին՝ 23:59-ից (Մոսկվայի ժամանակով մարտի 13-ին՝ 02:50-ից սկսած):





























