Անթալյայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները դիմել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Մարիուպոլից Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու հարցում օգնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱԲՆ»-ը:

«Թուրքիան տարհանում է իր քաղաքացիներին, որոնք ապաստան են գտել Մարիուպոլ քաղաքի մզկիթում»,-կիրակի նախարարի խոսքերը մեջբերում է «Սաբահ» պարբերականը:

«Նա ասել է, որ մզկիթը չի տուժել, իսկ Անկարան խնդրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աջակցությունը տարհանման հարցում»,-նշել է թերթը:

Չավուշօղլուն հավելել է, որ Ուկրաինայից ընդհանուր առմամբ տարհանվել է Թուրքիայի 14 հազար 480 քաղաքացի:

«Սաբահի» տվյալներով՝ Մարիուպոլում դեռեւս գտնվում է Թուրքիայի 86 քաղաքացի, որոնցից 30-ը՝ մզկիթում: