Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդան կոչ է արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ռուս-ուկրաինական հակամարտության կապակցությամբ, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Հայտարարությունն արվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նիստի ժամանակ, ասվում է հաղորդագրության մեջ: Քիսիդայի հայտարարության մանրամասներն աղբյուրները չեն ներկայացնում:
Ավելի վաղ Տոկիոն հայտարարել էր 7 ռուսական բանկերի ակտիվները սառեցնելու մասին, ներկայում դիտարկվում են դեպի ՌԴ բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատից իրավաբանական ու ֆիզիկական անձանց ակտիվները: Ճապոնիայի ԱԳՆ-ը բարձրացրել է Ռուսաստան այցելելու վտանգավորության մակարդակը՝ հասցնելով երրորդ մակարդակի, իսկ ՌԴ-ի՝ Ուկրաինայի հետ հարեւանությամբ գտնվող շրջանների դեպքում՝ չորրորդ մակարդակի, եւ կոչ արել Ճապոնիայի քաղաքացիներին դիտարկել կոմերցիոն չվերթներով Ռուսաստանից մեկնելու հնարավորությունը, քանի դեռ այդ թռիչքները հասանելի են:
Ֆումիո Քիսիդան գլխավորել է Ճապոնիայի կառավարությունը 2021թ. հոկտեմբերին, իսկ նոյեմբերին կառավարության կազմը հաստատվել է Ճապոնիայի կայսեր կողմից, հաղորդում է ՄԿ-ը:





























