Կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը ամենակոշտ կերպով քննադատել է Ուկրաինայում պատերազմը՝ հայտարարելով, որ անընդունելի զինված ագրեսիան պետք է դադարեցվի, հաղորդում է Reuters-ը:

Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալների առջեւ իր կիրակնօրյա պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսը նաեւ ասել է, որ հիվանդանոցների ու այլ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունը բարբարոսական երեւույթ է եղել ու որեւէ հիմնավոր ռազմավարական պատճառ չի ունեցել:

«Ի սեր Աստծո, ես խնդրում եմ ձեզ, դադարեցրե՛ք այդ ջարդը»,-ասել է նա՝ հավելելով, որ ուկրաինական քաղաքները կարող են «գերեզմանոցի վերածվել»: