Ուկրաինայում լարված իրավիճակի պատճառով Հնդկաստանի կառավարությունը որոշել է իր դեսպանատունը եւ բոլոր աշխատակիցներին Լեհաստան տեղափոխել, հայտնում է The Hindu-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ուկրաինայից հեռանալու որոշումն ընդունվել է «արեւմտյան ուկրաինական Լվով քաղաքի վրա ռուսական զորքերի հարձակումից հետո, Լվովը Լեհաստանի սահմանի մոտ է գտնվում, եւ այնտեղ Հնդկաստանի դեսպանատունը ճամբարային գրասենյակ էր ստեղծել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ երկրից փախած հնդիկ ուսանողների տեղաշարժը հեշտացնելու համար»:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կիրակի օրը ծանոթացել է տվյալ պահին իրականացվող գործողությունների եւ Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության զեկույցին։
Նշվում է, որ այս որոշումը հաջորդել է Ուկրաինայի հարեւան չորս երկրներից մոտ 20 000 ուսանողների եւ Հնդկաստանի այլ քաղաքացիների տարհանման «Գանգես» օպերացիային։





























