Պեկինն ապատեղեկատվություն է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումը, թե ՌԴ-ն օգնություն է խնդրել Չինաստանից։

ՉԺՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ապատեղեկատվություն է տարածում»։

«Վերջին ժամանակաշրջանում ամերիկյան կողմը Չինաստանի դեմ ապատեղեկատվություն է տարածում ուկրաինական հարցի վերաբերյալ՝ չարամիտ մտադրություններով»,- ասել է նա։ «Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում հետեւողական է եւ հստակ, եւ մենք կառուցողական դեր ենք խաղում խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում։ Չափազանց կարեւոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն եւ թուլացնեն լարվածությունը, այլ ոչ թե  կրակի վրա յուղ լցնեն։ Կարեւոր է դիվանագիտական ​​լուծում փնտրել»,- հավելել է նա։