Լատվիան շատ ուրախ կլիներ, եթե Թուրքիան մի քանի ամսով երկրում տեղակայեր Bayraktar TB2-ը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, որը Թուրքիա է ժամանել Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար, գրում է Yeni Safak-ը։
Խոսելով այն մասին, թե արդյոք Լատվիան նախատեսում է գնել Bayraktar TB2 SİHA անօդաչու թռչող սարքեր, նա նշել է, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ «Մենք հետաքրքրված ենք Թուրքիայում արտադրվող բազմաթիվ արդյունաբերական արտադրանքներով։ Մենք ցանկանում ենք փորձարկել Bayraktar TB2-ը մեր սեփական երկնքում...Ուրախ կլինենք, եթե Թուրքիան մի քանի ամսով Լատվիայում տեղակայի Bayraktar SİHA-ն։ Եթե Թուրքիան դրանք տեղադրի մեր ավիաբազաներում երեք կամ վեց ամսով, մենք կարող ենք դրանք օգտագործել թե՛ թեստավորման, թե՛ դիտորդական առաքելությունների համար։ Դա շատ կարեւոր է։ Դա լավ աջակցություն կլինի»,- ասել է նա:





























