Tesla-ի եւ Space X-ի սեփականատեր Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Վլադիմիր Պուտինին՝ պայքարելու Ուկրաինայի համար։
«Ես Վլադիմիր Պուտինին մարտահրավեր եմ նետում»,- գրել է նա Twitter-ում՝ օգտագործելով ռուսական այբուբենը Պուտինի անունը գրելու համար: «Խաղադրույքը՝ Ուկրաինա»,- նշել է նա։
Հաջորդ գրառման մեջ Մասկը հրապարակել է մի ամբողջ հաղորդագրություն ռուսերենով։ «Համաձա՞յն եք այս մենամարտին»,- գրել է նա՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական թվիթերյան անգլալեզու էջին։





























