Երեւանում մենք լուսավորության երկու ռեժիմ ունենք՝ ամառային եւ ձմեռային. Ամառային ռեժիմի ժամանակ լուսյերը վառվում են մինչեւ գիշերը ժամը 1-ը, իսկ ձմեռայինի դեպքում՝ մինչեւ ժամը 12-ը: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:
«Բացի այդ, մենք ունենք փողոցներ, որտեղ լուսավորությունը չի անջատվում մինչեւ առավոտ: Ընդհանուր առմամբ, 66 հազար լուսատու ունենք, որոնց 25 տոկոսը աշխատում են մինչեւ առավոտ: Խնայողությունը թույլ կտա, որ մենք լուսավորման ժամանակը ավելի երկարաձգենք»,-ասաց նա:





























