Վիետնամի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ երկրի սահմաններն ամբողջությամբ բաց են օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք վերջին երկու տարիներին փակ էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է VnExpress լրատվական պորտալը։

Նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ մարտի 15-ից հանվում են երկիր օտարերկրացիների մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականի գարնանը՝ կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով։ Իշխանությունները նաեւ վերականգնում են բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար Վիետնամ առանց վիզայի մուտքի նախահամաճարակային քաղաքականությունը։ Այժմ ռուսները կարող են կրկին այցելել Վիետնամ՝ օգտվելով առանց վիզայի մինչեւ 15 օր մնալու ռեժիմից:

Երկիրն օտարերկրացիների համար բացելու կառավարության որոշումն ուղղված է զբոսաշրջության ոլորտի ակտիվացմանը համավարակից հետո։ Վիետնամի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ COVID-19 համավարակը լուրջ հարված է հասցրել վիետնամական զբոսաշրջության ոլորտին՝ նպաստելով տեղական զբոսաշրջության շուկայի զարգացման զգալի անկմանը։ Քանի որ Վիետնամում համավարակի տարածումը հիմնականում վերահսկվողության տակ է առնվել եւ երկիրը, կառավարության կողմից հաստատված ռազմավարության համաձայն, COVID-19-ի անվտանգ, ճկուն հարմարվողականության եւ արդյունավետ զսպման փուլ է անցել, իշխանությունները մտադիր են բարենպաստ ստեղծել պայմաններ զբոսաշրջության արդյունաբերության աշխուժացման համար՝ դրան զարգացման նոր խթան հաղորդելու համար։ Այս տարի Վիետնամը նախատեսում է առնվազն 5 միլիոն օտարերկրյա այցելու ընդունել, իսկ հաջորդ հինգ տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջային հոսքն աստիճանաբար կվերադառնա նախահամաճարակային ցուցանիշին՝ 18 միլիոն մարդ։