Եւս ինը երկիր միացել է G7 երկրներին՝ զրկելով Ռուսաստանին արտոնյալ առեւտրի ռեժիմից, ասել է Եվրահանձնաժողովի՝ առեւտրի գծով փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

G7-ի երկրները հայտարարել են, որ զրկում են Ռուսաստանին առեւտրի ոլորտում բարենպաստության ռեժիմից՝ ճանապարհ հարթելով ռուսական ապրանքների նկատմամբ ԱՀԿ մյուս գործընկերների համեմատ ավելի բարձր մաքսատուրքերի կամ ռուսական որոշ ապրանքների լիարժեք արգելման համար:

Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ալբանիան, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Հարավային Կորեան նույնպես կհրաժարվեն Ռուսաստանին առեւտրի ոլորտում առավել բարենպաստության ռեժիմ տամադրելուց:

Նրա խոսքով՝ «այս քայլն ամրապնդեց Ռուսաստանի՝ վտարակի վիճակը համաշխարհային հանրության աչքում»։ Նա նշել է, որ արեւմտյան խումբը կկասեցնի նաեւ Բելառուսի անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։