Ամերիկացի տիեզերագնացը պատրաստվում է ռուսական տիեզերանավով Երկիր վերադառնալ Միջազգային տիեզերակայանից։
Մարկ Վանդ Հեյը պետք է սահմանի ամերիկացի տիեզերագնացի՝ տիեզերքում ամենաերկար մնալու ռեկորդը, նախքան մարտի 30-ին ՄՏԿ-ն լքելը:
Ուկրաինական ճգնաժամի պատճառով որոշակի մտավախություններ կային, որ տիեզերագնացները կթողնեն Վանդե Հեյին, երբ մի քանի շաբաթից վերադառնան Երկիր, հայտնում է Fox News-ը։
ՆԱՍԱ-յում հայտարարել են, որ շարունակում են աշխատել իրենց ռուս գործընկերների հետ, եւ Վանդե Հեյն այս ամսվա վերջին կժամանի «Սոյուզ» հրթիռով:
«Հաստատ կարող եմ ասել, որ Մարկը «Սոյուզ»-ով է վերադառնում տուն։ Մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է ՄՏԿ-ի ծրագրի ղեկավար Ջոել Մանտալբանոն ՆԱՍԱ-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ ««Ռոսկոսմոս»-ից մեր գործընկերները հաստատել են, որ պատրաստ են ամբողջ անձնակազմին տուն վերադարձնել։ Բոլոր երեքին»։
«Ռոսկոսմոս»-ը եւս հայտնել է, որ վերադարձը մարտի 30-ին կշարունակվի, ինչպես եւ նախատեսված էր: «Ռոսկոսմոս»-ը երբեք թույլ չի տվել որեւէ մեկին կասկածել իր՝ որպես գործընկերոջ հուսալիության հարցում»։
Երկու ռուսաստանցի՝ Պյոտր Դուբրովը եւ Անտոն Շկապլերովը, Վանդե Հեյի հետ վայրէջք կկատարեն Ղազախստանում այս ամսվա վերջին: Մինչ վերադառնալը Վանդե Հեյը տիեզերքում կանցկացնի 355 օր, ինչն ԱՄՆ-ի նոր ռեկորդ կդառնա:





























