Նավթարդյունաբերությունը կարող է բախվել վերջին տասնամյակի ամենախոշոր ճգնաժամին։ Այս մասին զգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA)։
«Մեր գնահատականներով՝ ապրիլից ռուսական նավթի՝ օրական 3 միլիոն բարելի արդյունահանումը կարող է դադարեցվել, քանի որ պատժամիջոցները ուժի մեջ են մտնում, եւ գնորդները խուսափում են արտահանումից»,- ասվում է IEA-ի եկույցում։
«ՕՊԵԿ+-ը ներկայումս հավատարիմ է մնում մատակարարումների ամսական չափավոր ծավալներով ավելացնելու իր պայմանավորվածությանը: Միայն Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ունեն զգալի պահեստային կարողություններ, որոնք կարող են անմիջապես օգնել փոխհատուցել Ռուսաստանի պակասորդ։
ՕՊԵԿ-ը էներգակիրների գների աճի ֆոնին արդյունահանումն ավելացնելու կոչերի է բախվում: Իր վերջին հանդիպման ժամանակ կազմակերպությունը համաձայնեց հավատարիմ մնալ ընթացիկ ծրագրին՝ աստիճանաբար ավելացնելով արտադրությունը օրական ընդամենը 400 000 բարելով:
Ակնկալվում է, որ ապրանքների գների աճը եւ Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները Ուկրաինա ներխուժելուց հետո զգալիորեն կնվազեցնեն համաշխարհային տնտեսական աճը»,- ասվում է զեկույցում։ Գործակալությունը նվազեցրել է 2022թ․ նավի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական 1,3 մլն բարելով։
Գործակալությունը զգուշացրել է, որ արդյունաբերական ոլորտը կանգնած է վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր ճնգաժամին։ «Ռուսական նավթի՝ համաշխարհային շուկաներ արտահանման հնարավոր կորստի հետեւանքները չեն կարող թերագնահատվել»,- հավելել է գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է, որն օրական մատակարարում է օրական 8 միլիոն բարել հում նավթ եւ նավթամթերք ամբողջ աշխարհի սպառողներին։





























