Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 14։40-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Գևորգյանի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը։
Հրշեջ-փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորին՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ի. Հ-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։




























