Լեհաստանը ցանկանում է մի քանի ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք գնել հատուկ արագ ընթացակարգով եւ դիտարկում է նաեւ հետագա գնումները, հայտնում է Reuters-ը։

«Մենք պլանավորում ենք արագացված կարգով գնել առաջին MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը... Խոսքը մի քանի կոմպլեկտի առաքման մասին է»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարության սպառազինությունների գործակալության մամուլի խոսնակ, փոխգնդապետ Քշիշտոֆ Պլատեկը:

Միաժամանակ Լեհաստանն իրականացնում է Zefir ծրագիրը, որի շրջանակներում բանակցություններ են տարվում MALE դասի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման համար, ասել է Պլատեկը՝ հրաժարվելով նշել, թե ինչ ԱԹՍ-ներ են կարող են պատվիրվել։

Լեհաստանը հույս ունի, որ առաջին անօդաչու սարքերը կմատակարարվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարությունը ծրագրված ձեռքբերման արժեքը  չի հրապարակում:

«Սա պատասխան է... անվտանգության հետ կապված իրավիճակին, հատկապես՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում»,- ասել է Պլատեկը:

Անցյալ մայիսին Լեհաստանը Թուրքիայից 24 Bayraktar գնեց՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որը գնեց թուրքական արտադրության ԱԹՍ-ները, հայտնում է Reuters-ը։