Իտալիային առնվազն երեք տարի կպահանջվի Ռուսաստանից գազի ներկրումն էներգիայի այլ աղբյուրներով փոխարինելու համար, հայտարարել է Էկոլոգիական անցման նախարար Ռոբերտո Ցինգոլանին, փոխանցում է Reuters-ը։
Հռոմը տարեկան մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում Ռուսաստանից, ինչը կազմում է երկրի գազի ընդհանուր ներմուծման մոտ 40 տոկոսը:
Չինգոլանին Սենատին հայտնել է, որ ռուսական գազի ամբողջական փոխարինումը «հնարավոր է առնվազն երեք տարվա ընթացքում»։ Նրա խոսքով՝ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրը «կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում» կարող է փոխարինվել մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ Ալժիրից գազի ներկրման 9 միլիարդ խորանարդ մետրով եւ ածխից ու նավթից էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմամբ՝ 3-4 մլրդ խմ գազը փոխարինելու համար։ Մյուս միջոցառումների թվում էին Հյուսիսային Եվրոպայից էլեկտրաէներգիայի ներմուծման ավելացումը, ինչպես նաեւ օգտագործման ավելացումը՝ մոտ 6 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազով (ՀԲԳ):
Իտալիայում թույլտվությունների համալիր գործընթացը դադարեցրել է ներկայումս գործող երեք գործարաններից բացի ՀԲԳ-ի օբյեկտների կառուցումը, որոնց այժմ բաժին է ընկնում օրական ներմուծման մոտ 20 տոկոսը:
Չինգոլանիի խոսքով՝ ՀԲԳ-ի լողացող տերմինալները (FSRU) կարող են տեղադրվել 12-18 ամսում՝ 16-24 մլրդ խմ գազի մատակարարման համար թույլտվություն ստանալուց հետո։ Արդեն թույլատրված երկու ցամաքային տերմինալների համար՝ 20 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ, 3-4 տարի կպահանջվի:
Ինչպես եւ ԵՄ անդամ մյուս երկրները, Իտալիան նույնպես պայքարում է էներգակիրների գների աճը զսպելու համար: Կառավարությունը մտադիր է հինգշաբթի հաստատել միջոցառումների նոր փաթեթ՝ սպառողներին եւ բիզնեսին իրավիճակը հաղթահարելու գործում օգնելու համար: Չինգոլանին խորհրդարանին հայտնել է, որ Հռոմը նախատեսում է օգտագործել էլեկտրաէներգիայի ավելի բարձր հաշիվների ԱԱՀ-ից ստացված եկամուտը՝ բենզինի եւ դիզելային վառելիքի ակցիզների նվազեցման համար:
Նա հայտնել է, որ բանակցվություններ են տարվում պետական օգնության կանոնների, էներգետիկ ընկերությունների կողմից ստացված ավելցուկային շահույթի վերադարձի եւ գազի մեծածախ գների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ ԵՄ մի շարք առաջարկների շուրջ:





























