Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը կիրակի հայտարարել է, որ կառավարությունը կդիտարկի սոցիալական հեռավորության պահպանման կոշտ միջոցները չեղարկելու հնարավորությունը, քանի որ COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը քաղաքում շարունակում է նվազել, տեղեկացրել է AP-ը։

«Ես հիմա չեմ խոստանում, որ վիճակի շտկման հնարավորություն կա»,- ասել է Լեմը։ «Բայց զննում իրականացնելուց հետո մենք պարտավոր ենք եզրակացություններ տալ այդ զննման եւ այն մասին, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվելու»։

Հակավիրուսային միջոցների վերանայման մասին արդեն երկուշաբթի հայտնի կլինի։

Հոնկոնգը կորոնավիրուսի մասշտաբային բռնկման կենտրոնում է. 7,4 մլն բնակչություն ունեցող քաղաքում գրանցվել է հիվանդության ավելի քան 1 մլն դեպք։ Հոնկոնգը շատ է տուժել, դիահերձարանները լիքն են։ Քաղաքի իշխանություններն առայժմ խիստ մեկուսացում չեն մտցնում, ինչպես մշտապես դա անում է մայրցամաքային Չինաստանը՝ վիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով։

Բայց քաղաքում վարակման նոր դեպքերի թիվը կրճատվում է։ Մարտի սկզբին Հոնկոնգում մեկ օրում գրանցվել էր վարակման ավելի քան 50 000 նոր դեպք։ Իսկ շաբաթ օրն արդեն գրանցվել էր 16 583 նոր դեպք։