Ակնհայտ է, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաց պատրիարքության իրավառության ներքո են։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հետ հուլիսի 26-ին կայացած բանակցություններից հետո։

Միաժամանակ, Համայն Ռուսիո պատրիարքը նշել է, որ ներկայումս այդ տարածքներում «իրավառության առումով որոշակի խառնաշփոթ կա», որը վնասում է մարդկանց հոգեւոր կյանքին։