Տաքսու փարիզցի վարորդը, որի Tesla Model 3 ավտոմեքենան դեկտեմբերին վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով մահացել էր մեկ մարդ, դատական բողոք է ներկայացրել էլեկտրաքարերի ամերիկյան արտադրողի դեմ, տեղեկացել է Reuters-ը։

Վթարից հետո Ֆրանսիայի կառավարությունը հայտ ներկայացնողին տեղեկացրել էր, որ Tesla ընկերությունը տեխնիկական անսարքության անմիջական նշաններ չի հայտնաբերել։

Ըստ փաստաբան Սառա Զալդմանի՝ իր հաճախորդն ուրբաթ օրը հայտարարություն է ներկայացրել Վերսալի դատախազություն՝ պնդելով, որ Tesla-ն «վտանգի է ենթարկել այլ մարդկանց կյանքը»։

Նշվել է, որ տաքսու վարորդի Tesla ավտոմեքենան, որն այդ պահին ծառայական պարտականությունների կատարման մեջ էր, անցել է մետաղական փոքր սյան, մի շարք հեծանիվների եւ աղբամանի միջով, հարվածել անցորդներին եւ մի կառքի, ինչից հետո կանգ է առել, տեղեկացրել են վթարի ականատեսները։

Տաքսու վարորդը վթարից հետո ոստիկանությանը հայտարարել է, որ մեքենան ինքն իրեն էր առաջ շարժվում, եւ որ ինքը չի կարողացել գործի գցել արգելակները։

Նշվել է, որ վթարից մահացածից բացի՝ ճանապարհատրանսպորտային պատահարից եւս 20 մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Տաքսու վարորդի նկատմամբ վարվում է պաշտոնական հետաքննություն՝ պարզելու համար՝ սպանությունը միտումնավոր էր, թե ոչ, բայց նրան մեղադրանքներ չեն ներկայացվել։

Tesla-ն իր մեքենաների տվիչներից եւ տեսախցիկներից մանրամասն տվյալներ է հավաքում, որոնցով նախկինում կարողացել է հերքել այն պնդումները, թե վթարները առաջ են եկել տեխնիկական անսարքության պատճառով։