Օմսկում ծնողներն իրենց նորածին դստերն անվանակոչել են Մեդմիա: Այս յուրահատուկ անունը ծնվել է երեխայի երիտասարդ ծնողների ուղեղում` որը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անվան եւ ազգանվան միացումից է ստացվել:

«Մեդվեդեւը Ռուսաստանի առաջին իսկապես լիբերալ ու ժողովրդավար նախագահն է: Մենք երկար ենք մտածել, թե ինչպես անվանակոչենք մեր դստերը: Եթե տղա լիներ, կանվանակոչեինք Դմիտրի: Ի վերջո, որոշեցինք օգտագործել «Մեդվեդեւ Դմիտրի Անատոլեւիչ» անվան առաջին տառերը եւ ստացվեց շատ գեղեցիկ կնոջ անուն»,- ասել են ծնողները, հաղորդում է «Օմսկ Պրեսս»-ը: