Երևանում այսօր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:00-ի սահմաններում Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, դեմ դիմաց բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները, հայտնում shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  թիվ 1 համալսարանական  հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում: