Նախիջեւանի ինքնավար հանրապետության Նեխրամ բնակավայրի բնակիչները հուլիսի 27-ին բողոքի ակցիա են կազմակերպել ջրի բարձր սակագնի դեմ, սակայն տեղի ուժային կառույցներն ուժի կիրառմամբ անմիջապես ցրել են ակցիան: Turan գործակալության փոխանցմամբ՝ ուժայինները միտինգի մասնակիցներին սկսել են բռնի կերպով ցրել մինչեւ բուն ակցիայի սկիզբը: Արդյունքում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երեք գյուղացիներ:
Նշվում է, որ ակցիայի մի քանի մասնակիցներ բերման են ենթարկվել դատախազություն, որտեղ նրանց սպառնացել են:
Մասնակիցները դիմել են տեղի ոստիկանություն, սակայն նրանց չեն լսել եւ հայհոյանքներով վտարել տարածքից:
Նշենք, որ Նեխրամի բնակիչների դժգոհությունը պայմանավորված է ջրի սակագնի չհիմնավորված բարձրությամբ: Նախիջեւանում գործող «Ջրային տնտեսություն» ընկերությունը իր գնած ջի արժեքից 166 անգամ ավելի թանկ է վաճառում ջուրը գյուղացիների վրա:




























