Վրաստանի օրենսդրությունը դատվածություն ունեցող անձանց  համար աշխատանքային սահմանափակումներ է նախատեսում միայն պետական հաստատություններում, իսկ մասնավոր կառույցում նրանք կարող են աշխատել սովորական ռեժիմով:

Այս մասին հայտնել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թամար Չուգոշվիլին, հաղորդում է  «Գրուզիա Online»-ը: Այսպիսով, ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկաձեն, ով պայմանական դատապարտվել է լրտեսության համար, հետագայում եւս կարող է հանգիստ համագործակցել եվրոպական EPA գործակալության հետ:

Ավելացնենք, որ նախօրեին EPA –ի ներկայացուցիչները դրական էին բնութագրել ֆոտոթղթակցին եւ  նրա հետ հետագա համագործակցության ցանկություն էին հայտնել:

Հիշեցնենք, որ իր երեք գործընկերների հետ Կուրցիկաձեն ձերբակալվել էր հուլիսի 7-ին: Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի 22-ին նրան 3 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել: