Շաբաթ Ֆրանսիայում 4.2 մլն եվրոյով վաճառվել է 19-րդ դարին թվագրվող փայտյա դիմակը Կենտրոնական Աֆրիկայից՝ չանայած գաբոնական համայնքի բողոքին, որն աճուրդի տանը կոչ էր անում «փոխհատուցել» այդ հնագույն առարկայի համար, հաղորդում է Agence France Presse-ը:

Հազվագյուտ փայտյա դիմակը, որը կիրառվում է գաբոնական ժողովուրդների ծիսակատարությունների ժամանակ, Մոնպելիեյում կայացած աճուրդում գերազանցել է նախապես հնչեցված գինը, որը կազմում էր 300 000 - 400 000 եվրո:

Աճուրդին ներկա տղամարդը, որը ներկայացել էր որպես Մոնպելիեի գաբոնական համայնքի անդամ, սպառնացել է բողոք ներկայացնել՝ աճուրդի տանը մեղադրելով գողացված առարկայի վաճառքի համար:

Միեւնույն ժամանակ աճուրդն անցկացնող Ժան-Քրիստոֆ Ջուզեպպին հայտարարել է, որ միջոցառումը բացառապես օրինական է անցկացվել, որքանով իրեն հայտնի է:

Պահակների ուղեկցությամբ ցուցարարները հեռացել են աճուրդի սրահից:

Շաբաթօրյա աճուրդին ներկայացված է եղել նաեւ կոնգոլեզյան աթոռ, որը վաճառվել է 44 000 ովրոյով: