Ամերիկյան Tesla Inc ընկերությունը մտադիր է առնվազն մեկ օրով դադարեցնել արտադրությունը Շանհայի իր գործարանում, քանի որ Շանհայը հայտարարել է, որ երկու փուլով լոքդաուն կսահմանի՝ COVID-19-ի թեստավորումներ իրականացնելու համար, կիրակի հայտնել է Bloomberg News գործակալությունը:
Արտադրությունը Tesla-ի գործարանում կդադարեցվի երկուշաբթի, ասվում է հաղորդագրության մեջ՝ հարցին քաջատեղյակ աղբյուրներին հղումով: Աղբյուրները նշել են նաեւ, որ էլեկտրամեքենաների արտադրողը դեռեւս չի տեղեկացրել աշխատողներին՝ շարունակվելու է արդյոք դադարը երկուշաբթիից հետո, թե ոչ:
Շանհայի քաղաքային իշխանությունները կիրակի հայտարարել են, որ բոլոր ընկերությունները եւ գործարանները լոքդաունի ընթացքում կդադարեցնեն արտադրությունը կամ կաշխատեն հեռահար:





























