Մեքսիկայում ավազակները երկրի արումուտքում աքլորակռիվների անցկացման ժամանակ 19 մարդու են սպանել, եւս մի քանի մարդ հոսպիտալացվել է, հայտնում է Reuters-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել Միչոական նահանգի Լաս Թինախաս քաղաքում, որտեղ Հալիսիկոյի «Նոր սերունդ» հզոր կարտելը պայքարում է ավելի փոքր տեղական ավազակախմբերի դեմ՝ թմրանյութերի շրջանառության ուղիները վերահսկելու համար:

Տուժածներից երեքը կանայք են, ասվում է դատախազության հայտարարության մեջ: Բոլոր տուժածները հրազենային վնասվածքներ են ստացել։