Շանհայը ներդրել է խոշորագույն լոքդաունը COVID-19 համավարակի սկզբից ի վեր՝ հիվանդության 3.5 հազար դեպքի պատճառով, հայտնում է South China Morning Post-ը։

Մասնավորապես, հաղորդվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակման եւ քաղաքի կենսագործունեությունը չապահովող անձանց աշխատանքի՝ հեռավար ռեժիմի անցման մասին։

Բացի այդ, փակվում են քաղաքի հարավային, արեւելյան եւ արեւմտյան հատվածները, որպեսզի քաղաքացիները կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն։ Շանհայի մոտ 25 միլիոն բնակչությանն արդեն պարտավորեցրել են հետեւել խիստ կարանտինային կանոններին:

Նշվում է, որ COVID-19-ով 3.5 հազար  վարակվածների մի մասը վիրուսն առանց ախտանիշների են տանում: