Վրաստանի քաղաքացուհի Տամտա Լիպարտելիանին, ով Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում անհայտ կորած էր համարվում, հուլիսի 28-ին հայտնաբերվել է զոհվածների մեջ։
Նրա մարմինը գտել են ջրում՝ հրազենային երկու վնասվածքներով, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 26-ին աղջկա ծնողները մեկնել էին Նորվեգիա՝ հույսով, որ կգտնեն իրենց դստերը։
Կալանդաձեի խոսքով, նրանք արդեն տեղյակ են աղջկա մահվան մասին։ Նորվեգիան իր վրա կվերցնի մարմինը Վրաստան ուղարկելու բոլոր ծախսերը, ինչպես նաեւ մահացածների ընտանիքների փոխհատուցումը։




























