Ավստրիան ակտիվացրել է վթարային գազամատակարարման վաղ նախազգուշացման համակարգը, հայտնում է Local-ը՝ հղում անելով կլիմայի նախարարությանը։

Միջոցառումը ձեռնարկվել է Ռուսաստանի այն հայտարարությունից հետո, որ գազի ապագա մատակարարումները միայն ռուբլով կարող են վճարվել:

Վաղ նախազգուշացման համակարգի ակտիվացումը նշանակում է, որ Ավստրիա գազի մատակարարումների մոնիտորինգն ու վերահսկողությունը կխստացվի, սակայն նորմավորում դեռ չի նախատեսվում։ Ըստ ORF-ի՝ մատակարարման նորմավորումը ուժի մեջ է մտնում, երբ նախազգուշացման համակարգը հասնում է երրորդ մակարդակին:

Կառավարությունը հաստատել է, որ գազի ներքին պաշարներն այժմ լցված են 13 տոկոսով, եւ Ռուսաստանից մատակարարումները շարունակվում են առանց խափանումների։

Կանցլեր Կառլ Նեհամմերը եւ կլիմայի նախարար Լեոնորա Գեւեսլերը հավաստիացրել են ավստրիական հանրությանը, որ իրենք հնարավոր ամեն բան անում են, որպեսզի տնային տնտեսություններն ու բիզնեսները գազի անխափան մատակարարում ունենան:

Ավելի վաղ Գերմանիան նմանատիպ միջոցներ էր ձեռնարկել՝ ակտիվացնելով գազի մատակարարումների մասին վաղ նախազգուշացման իր համակարգը։