Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրվող Սաուդյան Արաբիայի 26 քաղաքացիների դեմ գործով թուրք դատախազը անսպասելիորեն խնդրել է դադարեցնել նրանց հեռակա դատավարությունը եւ գործը Սաուդյան Արաբիային փոխանցել։
Դատավորների կոլեգիան դատախազի խնդրանքով որոշում չի կայացրել, սակայն որոշել է նամակ ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ խնդրելով գործը Սաուդյան Արաբիայի դատական համակարգին փոխանցելու վերաբերյալ եզրակացություն տալ, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 7-ին։
DHA գործակալությունը հայտնել է, որ դատախազը դատարանին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մարտի 13-ի նամակով պահանջել է Թուրքիայում վարույթը փոխանցել Թագավորությանը եւ չեղարկել մեղադրյալների դեմ Անկարայի կողմից տրված միջազգային օրդերները։
Փոխանցման համար փաստարկներ բերելով՝ դատախազը հայտարարել է, որ քանի որ ձերբակալության օրդերները չեն կարող կատարվել եւ պաշտպանության հայտարարությունները հնարավոր չէ ստանալ, գործը Թուրքիայում արդյունքի չի հասնի։Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերի ֆոնին, որոնք Խաշոգջիի սարսափելի սպանությունից հետո պատմական նվազագույնի են հասել:





























