Վրաստանում հուլիսի 29-ին սկսվում է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի դեմ դատական գործընթացը: Նրան մեղադրում են ոստիկանության վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։ Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», լսումները կընթանան մեղադրյալի բացակայությամբ։ Ենթադրվում է, որ դատական լսումների ժամանակ պաշտպանական կողմից կհարցաքննվեն 65 վկաներ, այդ թվում՝ Նինո Բուրջանաձեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բիցաձեն Վրաստանը լքել է մայիսի 26-ի իրադարձություններից հետո, եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։