Գերմանիան Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների կիրառման գլխավոր խոչընդոտն է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ Հունգարիան չի արգելափակում դրանք, հաղորդում է Reuters-ը։

«Անկախ Հունգարիայի նկատմամբ մոտեցումից՝ սա չորրորդ նման հաղթանակն է, եւ մենք պետք է հարգենք ժողովրդավարական ընտրությունները․․․Գերմանիան հիմնական խոչընդոտն է պատժամիջոցների համար: Հունգարիան կողմ է պատժամիջոցներին»,- ասել է Մորավեցկին։

Կիրակի Հունգարիայում կայացած համապետական ​​ընտրություններում հաղթել է Վիկտոր Օրբանը։

Մորավեցկու խոսքով՝ անցած 12 տարիներին հենց Գերմանիայի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ այսօր Ռուսաստանն ունի ուժ՝ շնորհիվ հումքի վաճառքի մենաշնորհի։ «Մենք պետք է դա դատապարտենք, ընդունենք, որ դա սխալ քաղաքականություն է, քանի որ գործ ունենք սարսափելի հանցագործությունների հետ»,- ասել է Մորավեցկին։