Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցների մասին։

«Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցների մասին» հրամանագիրը ստորագրվել է «Եվրամիության, մի շարք օտարերկրյա պետությունների, նրանց քաղաքացիների անբարյացակամ գործողություններին ի պատասխան հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հիման վրա»։

Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը կասեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի եւ Լիխտենշտեյնի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի մի շարք կետեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը հանձնարարել է ԱԳՆ-ին անձնական սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի Դաշնություն օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում։