Ավստրիան չի աջակցի ռուսական գազի մատակարարումների ԵՄ էմբարգոյին, քանի որ դաշինքը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժիչ միջոցների խստացման այլ տարբերակներ ունի: Այս մասին ORF հանրային ռադիոյի եթերում հայտարարել է արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Լինելով «կանաչ» էներգիայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Ավստրիան դեռ գազ է օգտագործում իր էներգետիկ կարիքների մոտ մեկ քառորդը բավարարելու համար: Ռուսական ներմուծումը կազմում է երկրի գազի մատակարարման 80 տոկոսը։
Մինչդեռ Իտալիան վետո չի դնի ռուսական գազի դեմ պատժամիջոցների վրա, հայտարարել է արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, հայտնում է Bloomberg-ը։
Իտալիան պնդում էր, որ ԵՄ- որոշի Ռուսաստանից գազի ներկրման գների վերին սահմանաչափը, սակայն նրա առաջարկին դեմ են արտահայտվել եվրոպական գործընկերները, այդ թվում՝ Գերմանիան:




























