Ուկրաինայի Սուխոդոլսկ քաղաքի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում գիշերվա ժամը 3-ին պայթյուն է որոտացել։
Նախնական տվյալներով, զոհվել են 16 հանքափորեր, եւս 2-ը այրվածքներով եւ վնասվածքներով հոսպիտալացվել են։ 10 հանքափորի ճակատագիր անհայտ է մնում։
Պայթյունից տուժած հանքափորների ընտանիքներից յուրաքանչյուրին 1 մլն գրիվին կտրվի։




























