Ֆրանսիան կարտաքսի «դիվանագիտական կարգավիճակով բազմաթիվ ռուս աշխատակիցների», ասվում է երկրի եվրոպական եւ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Որոշումը վերաբերում է «Ֆրանսիա գործուղված ռուսաստանյան դիվանագիտական անձնակազմին, որոնց գործունեությունը հակասում է մեր անվտանգության շահերին»։
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը եվրոպական մակարդակով ձեռնարկվող քայլերի մաս է կազմում: «Մեր առաջին պարտականությունը ֆրանսիացիների եւ եվրոպացիների անվտանգության ապահովումն է»։
Երկուշաբթի ավելի վաղ Գերմանիան եւս որոշում էր կայացրել «զգալի թվով» ռուս դիվանագետների արտաքսել՝ նրանց աշխատանքը «սպառնալիք» անվանելով երկրում փախստականների համար։





























