Իսպանիայի իրավապահ մարմիններն ԱՄՆ-ի պահանջով բռնագրավել են ռուսաստանցի միլիարդատեր Վիկտոր Վեքսելբերգին պատկանող 77 մետրանոց շքեղ զբոսանավը, տեղեկացրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, հաղորդել է CNN-ը։
«Շքեղ զբոսանավի բռնագրավումը ի ցույց է դնում այն անձանց պատասխանատվության ենթարկելու մեր վճռականությունը, որոնք պաշտպանում են այլ ինքնիշխան երկիր Վլադիմիր Պուտինի չհիմնավորված ներխուժումը»,- ասել է ԱՄՆ-ի դատախազ Մեթյու Մ. Գրեյվսը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ «Տանգո» սուպերզբոսանավը բռնագրավվել է բանկային խարդախության, փողերի լվացման եւ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրենքների ենթադրվող խախտումների հիման վրա։





























