Ռուսաստանի սուվերեն պարտատոմսերի վերջին արժեկտրոնային վճարումները դադարեցվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, ինչը իրավիճակը մոտեցնում է պատմական դեֆոլտին։

Աղբյուրի համաձայն՝ սուվերեն պարտատոմսերի վերջին արժեկտրոնային վճարումները չեն ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը JPMorgan թղթակից բանկի (JPM) կողմից մշակման համար: Վճարումները պետք է կատարվեին 2022 եւ 2042 թթ.

Թղթակից բանկը մշակում է արժեկտրոնային վճարումները Ռուսաստանից՝ դրանք ուղարկելով վճարող գործակալին՝ օտարերկրյա պարտատոմսեր պահողների միջեւ բաշխելու համար։

Ավելի վաղ մշակվել էին սուվերեն պարտատոմսերի արժեկտրոնային վճարումները, հայտնել են աղբյուրները:

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը եւս հաստատել է, որ որոշ վճարումներ այլեւս թույլատրված չեն:

«Այսօր վերջնաժամկետն է, որպեսզի Ռուսաստանը եւս մեկ վճարում անի պարտքի մասով»,- ասել է մամուլի խոսնակը։ «Այսօրվանից ԱՄՆ գանձապետարանը թույլ չի տալիս ԱՄՆ ֆինանսական հաստատություններում Ռուսաստանի կառավարության հաշիվներից վճարումներ կատարել դոլարային պարտքի դիմաց: Ռուսաստանը պետք է ընտրի իր մնացած արժեքավոր դոլարային պաշարներւ սպառման, նոր եկամուտներ ստանալու կամ դեֆոլտի միջեւ»:

Աղբյուրի խոսքով՝ երկիրը 30-օրյա արտոնյալ ժամկետ ունի վճարումը կատարելու համար:

Ռուսաստանը, որը մոտ 40 միլիարդ դոլար անվանական արժեքով 15 չմարված միջազգային պարտատոմս ունի, մինչ այժմ կարողացել է խուսափել իր միջազգային պարտքի չվճարումից՝ չնայած արեւմտյան աննախադեպ պատժամիջոցներին: Բայց խնդիրն ավելի է բարդանում։ Եթե ​​Ռուսաստանը չկատարի որեւէ վճարում նշված ​​ժամկետում կամ վճարի ռուբլով, որտեղ վճարումը նշված է դոլարով, եվրոյով կամ այլ արժույթով, դա դեֆոլտ կնշանակի:

Թեեւ Ռուսաստանը չի կարողանում մուտք գործել փոխառումների միջազգային շուկաներ Արեւմտյան պատժամիջոցների պատճառով, դեֆոլտը կզրկի նրան մուտքից դեպի այդ շուկաներ, քանի դեռ պարտքերն ամբողջությամբ մարված չեն եւ դեֆոլտի հետ կապված դատական ​​գործերը լուծված չեն: