Հարավային Օսիայի ՌԴ-ի կազմ մտնելը չի անդրադառնա Վրաստան տարանցման վրա, այն փաստացի գոյություն չունի, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ այժմ ՌԴ-ի հետ խորհրդակցություններ են վարվում, ՌԴ-ի կազմ հանրապետության մտնելու հանրաքվեն կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ից հետո։ Ըստ նրա՝ ՌԴ-ի կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու մասին որոշման աջակցել են ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչները։

«Այսօրվա դրությամբ ընհանրապես Ռուսաստանից Վրաստան Հարավային Օսիայով տարանցում չկա։ Ուստի, դա մեզ ընդհանրապես չի խանգարում։ Դա մեզ ոչ մի կերպ չի վնասում, ոչ մի տարանցում Վրաստանի Հանրապետության հետ (մենք չունենք – խմբ.), բոլոր սահմանները փակ են, ոչ մի տնտեսական կապ մենք չունենք, ոչ մի քաղաքական կապ մենք չունենք, բացի այն բանակցային գործընթացներից, որոնք տեղի են ունենում Միջադեպերի կանխման եւ արձագանքման մեխանիզմի եւ ժնեւյան բանավեճերի շրջանակներում։ Ուստի, այստեղ, այսպես ասենք, ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա։