Սերգեյ Մնդոյանցը, ով AFK «Սիստեմայի» գործադիր փոխնախագահն է, կդառնա Ռուսաստանի մշակույթի նախարարի տեղակալ: Այս մասին հուլիսի 29-ին գրել է «Կոմերսանտը»` վկայակոչելով մշակույթի նախարարության եւ AFK «Սիստեմայի» աղբյուրներին:

Ներկայումս նախարարը ունի 4 տեղակալ եւ ինը դեպարտամենտ: Համաձայն «ՌԴ-ի մշակույթի նախարարության մասին» նոր որոշման` հուլիսի 28-ից Ռուսաստանի մշակույթի նախարար Ալեքսանդրա Ավդեեվան պետք է ունենա մինչեւ 5 տեղակալ եւ 11 դեպարտամենտ:

Սերգեյ Մնդոյանցը ծնվել է 1961թ Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Նա հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է, ով պետական եւ Լենինյան մրցանակների է արժանացել եւ մի շարք հայտնի ճարտարապետական կառույցների համահեղինակ է, ինչպես օրինակ`Կրեմլի պալատ, Կուդրնյան հրապարակի բարձրահարկեր եւ այլն: