Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի ծառայողները, համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, երկու օր առաջ` ժամը 23.00-ին, Սալոնիկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, օդանավակայանից բերման են ենթարկել 64-ամյա Գառնիկ Բ.-ին:
Ինչպես ոստիկանությունից հայտնեցին NEWS.am-ին, Գառնիկ Բ.-ն 2004 թվականի. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական անփութության մեղադրանքներով:




























