Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյսնը մենկնաբանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  առողջական վիճակի վերաբերյալ լուրերը:

Հարց. – Լրատվամիջոցներից մեկում այսօր տեղեկություն է տպագրվել, թե իբր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ  նա երկարատեւ բուժման կարիք ունի եւ առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշված է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ նրա ստացած վերքը ակտիվացել է: Ինչպե՞ս է իրեն զգում պաշտպանության նախարարը:

Պատասխան. – Այդ նույն հրապարակման մեջ ես արդեն մեկնաբանություն էի տվել, ցավոք, այն տպագրվել է բառերի որոշակի տեղափոխությամբ, ինչը թյուըմբռնման տեղիք է տվել: Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել եւ նշել, որ Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաեւ սպորտով:

Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, ապա նշեմ, որ Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն երրորդ տարին է` արձակուրդ չի գնում: