Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ռուսական տնտեսության դեմ նոր պատժամիջոցների առաջարկներ է ներկայացրել, հայտնում է BBC-ն։
Իր հայտարարության մեջ նա Մոսկվային մեղադրել է «դաժան եւ անողոք պատերազմի» մեջ եւ ասել է, որ Ուկրաինայում նրա ենթադրյալ վայրագությունները «չեն կարող եւ չեն մնա անպատասխան»:
Նրա առաջարկած միջոցառումները ներառում են.
Ռուսաստանից ածուխի ներմուծման արգելք,
Ռուսաստանի չորս հիմնական բանկերում, այդ թվում՝ երկրի երկրորդ խոշոր բանկում՝ ՎՏԲ-ում, գործարքների ամբողջական արգելք,
ԵՄ նավահանգիստներ ռուսական նավերի եւ Ռուսաստանի կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք,
Արտահանման հետագա արգելքներ՝ «ուղղված են Ռուսաստանի համար խոցելի ոլորտներին», ինչպիսիք են տրանսպորտային սարքավորումները,
Ապրանքների այդ թվում՝ ծովամթերքի, ալկոհոլի եւ փայտանյութի ներմուծման նոր արգելքներ,
Լրացուցիչ հասցեական միջոցառումներ, ներառյալ Ռուսաստանի պետական մարմինների ֆինանսական աջակցության դադարեցումը:
Առաջարկվող ծրագրի հաստատման համար անհրաժեշտ է, որ ԵՄ անդամ 27 երկրները հավանության արժանացնեն այն:




























