Իլոն Մասկն այժմ պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Օգտագործելով իր սոցիալական եւ ֆինանսական ազդեցությունը Twitter-ի տնօրենների խորհուրդ մտնելու համար՝ նա ջանասիրաբար աշխատում է, որպեսզի մեծ երրորդության բոլոր երեք մասերով՝ փող, համբավ եւ իշխանություն, շռայլաբար օժտված լիարժեք մագնատ դառնա, գրում է Axios-ը:

Մասկն իր փողերը վաստակել է Tesla-ի եւ SpaceX-ի միջոցով, իսկ իր փառքի մեծ մասը ձեռք է բերել Twitter-ի միջոցով: Այժմ նա աշխատում է ուժի վրա՝ երեքից ամենակոշտն ու հազվադեպը:

Նույնիսկ վերջին մի քանի օրվա ընթացքում բաժնետոմսերի գների աճից հետո Twitter-ը Մասկի սեփական կապիտալի 20 տոկոսից ավելի քիչ արժե: Այն դեպքում, երբ ավելի «աղքատ» կամ ավելի հնաոճ միլիարդատերերը կարող են թերթերը, ամսագրերը կամ հեռուստաալիքները հզորության ճանապարհ համարել, Մասկն այժմ աչքը դրել է սոցիալական ամբողջ ցանցի վրա, որը բավական հզոր է, որպեսզի Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրի։

Մասկը բացարձակ դիրքորոշում է ընդունում, երբ խոսքը վերաբերում է Twitter-ում խոսքի նորմերին, եւ չի զայրանում, երբ իր թվիթները տառապանք են պատճառում։ Նա կարծես համարում է, որ մեծ իշխանությունը կապված չէ մեծ պատասխանատվության հետ։

Twitter-ում նրա 9,2 տոկոս բաժնետոմսերի մասին հայտնի դառնալուց 24 ժամ չանցած Մասկը նշանակվեց ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Twitter-ի հիմնադիր (եւ Մասկի ընկեր) Ջեք Դորսին ողջունեց այդ քայլը՝ ասելով, որ Մասկը Twitter-ի գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալի «անհավանական թիմի» մասը կդառնա:

Ի դեպ՝ դեկտեմբերին Մասկը Ագրավալին համեմատել էր Իոսիֆ Ստալինի հետ, ինչը կարող է ավելի քիչ վիրավորական լինել կամ չլինել, քան «մանկապիղծը»:

Այսօր առավոտյան Twitter-ի գլխավոր տնօրենը եւ խորհրդի նոր անդամը ընկերական թվիթներ են փոխանակել:

Մասկը մտերիմ է Ջեք Դորսիի հետ, որը Twitter-ի տնօրենների խորհրդում միակ համահիմնադիրն է: Նրանք երկուսով հեշտությամբ կարող էին Twitter-ի սեփականաշնորհման ծրագիր իրականացնել, բայց հաշվի առնելով նրանց ազդեցությունը խորհրդի մակարդակով, դրա անհրաժեշտությունը կարող է չլինել։

Մարկ Ցուկերբերգը բիզնեսի աշխարհում ամենահարուստ մարդը չէ, բայց ամենաազդեցիկն է Facebook-ի նկատմամբ իր վերահսկողության շնորհիվ։ Իլոն Մասկը, եթե ի վերջո վերահսկողություն ստանա Twitter-ի հանդեպ, կարող է մրցակցել Ցուկերբերգի իշխանության հետ: