Կիեւը «պաշտոնական ապացույցների» է սպասում  Թբիլիսիից առ այն, որ Վրաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Liga.net-ը։

«Մենք պաշտոնական ապացույցների եւ համոզիչ փաստարկների սպասում ենք Վրաստանից առ այն, որ նրանք դա չեն անում։ Հետո կորոշենք, թե ինչ գործողություններ ձեռնարկել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավականաչափ համոզիչ չլինեն»,- ասել է Կուլեբան:

Նա հավելել է, որ եթե Ուկրաինան եւ նրա դաշնակիցներն «ազդեցություն չունենային Վրաստանի վրա, ապա ռուսներն արդեն այդ երկրով պատժամիջոցները շրջանցելու երթուղի կստեղծեին»։