Անհայտ անձինք փորձել են հրկիզել Կոմո լճում գտնվող վիլլան։ La Repubblica թերթի պնդմամբ՝ խոսքը Մենաջո քաղաքում անշարժ գույքի մասին է, որի վրա Իտալիայի իշխանությունը կալանք է դրել՝ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուց հետո։

«Կարաբիներների հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարող ենք ասել, որ վանդալները լուրջ վնաս չեն հասցրել»,- ասել է Մենաջոյի քաղաքապետ Միքելե Սպաջարին։

Նշվում է, որ հրդեհի մասին հայտնել են անցորդները, ժամանած հրշեջներն արագ մարել են կրակը։ Հավանական հրկիզման մասին է վկայում այն ​​փաստը, որ տեղում անվադողեր են հայտնաբերվել, գրում է թերթը։