Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուքական արձանագրություններին եւ քրդական հարցին վերաբերող զարգացումները, հայտնում է Zaman-ը։

Հրապարակումը նշում է, որ թուրքական կառավարությունը կողմ է խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակիցների համար կրճատ մեկնաբանել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։

Բացի այդ, քննարկվել են նաեւ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ աճող լարվածությանն առնչվող հարցեր։