Աբու Դաբին հունիսից կարգելի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները։

Աբու Դաբիի կառավարության հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես է կիրառվելու  արգելքը՝ տուգանելով ձեռնարկություններին կամ դրանց օգտագործման համար վճարում գանձելով։ ԱՄԷ-ում հայտնել են նաեւ, որ նախատեսում են մինչեւ 2024թ․ ամբողջությամբ վերացնել մեկանգամյա օգտագործման բաժակները, ափսեները եւ սննդի տարաները:

ԱՄԷ-ն ավելի վաղ հայտարարել էր մինչեւ 2050թ․ ածխածնային չեզոքության հասնելու իր նպատակի մասին: